ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Կոնստանտին Կոսաչով. Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին

Կոնստանտին Կոսաչով. Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին
20.10.2020 | 16:01

ՌԴ Դաշնության խորհուրդը նշել է Լեռնային Ղարաբաղում ռուսական հակաահաբեկչական գործողության պայմանը՝ հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:


Սենատորի խոսքով՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կապված հակամարտությանը սիրիական գրոհայինների ենթադրյալ մասնակցության հետ: Նա նշել է, որ պետք է գնահատել նաև վտանգը և ռիսկերը, որոնք առաջանում են նման գործողության հետ կապված և ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ որևէ կանխատեսում անելը դեռ վաղ է:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ